Գեղարքունիքի ՔՊ-ում նախընտրական խմորումներ են

Գեղարքունիքի ՔՊ-ում նախընտրական խմորումներ են

Վահան Զարոյանին Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնում նշանակումը դժգոհություններ է առաջացրել ՔՊ Վարդենիսի տարածքային կառույցում։ ՔՊ-ական գյուղապետերից ոմանք դեմ են Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանի թեկնածությանը, ով նախկին մարզպետ Գնել Սանոսյանի հովանավորյալն է, և հույս ունեին որ Վահան Զարոյանը կառաջադրվի քաղաքապետի պաշտոնում։ Զարոյանի՝ փոխմարզպետ դառնալով այդ հույսը վերացավ:

Ըստ մեր հավաստի աղբյուրի, չընդունելով Մելքոնյանին, շատ համայնքապետեր որոշել են առաջադրել այլընտրանքային միասնական թեկնածուի, որի անունը դեռ գաղտնի են պահում։ Երեկ նույնիսկ լուր տարածվեց, որ օրվա վերջում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և փոխմարզպետ Վահան Զարոյանը այցելելու են Վարդենիսի ՔՊ գրասենյակ, որտեղ կանչել են նաև մի քանի դժգոհ գյուղապետերի և փորձելու են համոզել նրանց, որ հրաժարվեն իրենց պլաններից ու միանան ՔՊ-ին: Գյուղապետներն էլ իրենց հերթին հույս ունեին, որ կկարողանան «տապալել» Արամ Մելքոնյանի թեկնածությունը: Գեղարքունիքի մարզպետարանից սակայն պատասխանում են, որ մարզպետը չի գնալու Վարդենիս: