Մխիթար Հայրապետյանի կուրսընկերոջը նշանակեցին «Զվարթնոցի» հերթափոխի պետ

Մխիթար Հայրապետյանի կուրսընկերոջը նշանակեցին «Զվարթնոցի» հերթափոխի պետ

ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ավագ տեսուչ (հերթափոխի պետ) է նշանակվել Դավիթ Մկրտչյանը: 

Հիշեցնենք, մենք այս մասին դեռ գրել էինք մայիսի 4-ին։ Հնարավոր նշանակման մասին խոսել էինք Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի հետ, որը մեզ ասել էր՝ որևէ մեկի թեկնածությունն էլ այդ պահին որոշված չէր և այդքան էլ ոգևորված չէր Դավիթ Մկրտչյանի նշանակումից։