«Ասում են՝ ՀԴՄ խփեք, ու եթե չէ՝ զինվորի հաց եք գողանում»

«Ասում են՝ ՀԴՄ խփեք, ու եթե չէ՝ զինվորի հաց եք գողանում»

Օրական տասնյակ խանութների սեփականատերեր են տուգանվում հաճախորդների ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար, հիմանականում դրանք շենքերի բակերում տեղակայված, փոքր խանութներն են։ Մեր խմբագրություն է ահազանգել Նոր Նորքի զանգվածում մի քանի սուպերմարկետ ունեցող Վալերի Աբրահամյանը եւ իր գանգատը հայտնել ՀԴՄ-կտրոնի վերաբերյալ։

«Ես 18 տարեկանից աշխատում եմ առեւտրի համակարգում։  Եթե խանութը 150 քառակուսի է, օրվա վաճառքը 220 հազար դրամ, ամսական 6 միլիոն 600 հազար, միջին եկամուտը կազմում է 528 հազար դրամ, հիմա ես ծախսերն եմ ասում ՝ տալիս ենք հարկեր, աշխատողներին աշխատավարձ, հաշվապահին, մեծ այլ ծախսեր, ընդհանուր անում է 900 հազար դրամ, դե պատկերացրեք, գալիս են ՀԴՄ են ասում խփեք ու եթե չէ՝ զինվորի հաց եք գողանում։ Ես սա եմ ուզում ասել։ ՀԴՄ-ն խփում ենք, տակից դուրս չենք գալիս, ես հարկայինի աշխատողներին ասել եմ՝ խանութը տալիս եմ, եկեք աշխատացրեք։ Ոչ միայն ինձ, այլ նաեւ ամբողջ քաղաքին են տուգանում, մի հատ փոքրիկ բուտկա, որ բանջարեղեն է վաճառում, երրորդ անգամն է՝ տուգանում են 600 հազար դրամով»,-նշեց մեր զրուցակիցը։