Գերմանիայի կառավարությունը չի բացառել, որ Նավալնիին թունավորել են

Գերմանիայի կառավարությունը չի բացառել, որ Նավալնիին թունավորել են

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը հայտարարել է, որ որոշակի հավանականություն կա, որ Ալեքսեյ Նավալնիին հնարավոր է թունավորել են։ Die Welt-ի փոխանցմամբ, նա ասել է․ «Որոշակի կասկածներ կան, որ պարոն Նավալնիին թունավորել են»։ Սրանով հանդերձ, նա կոչ է արել հապշտապ եզրահանգումներ չանել, եւ սպասել «Շարիտե» հիվանդանոցի բժիշկների ախտորոշմանը, որտեղ այժմ գտնվում է կոմայի մեջ գտնվող Նավալնին, բուժման նպատակով։ Նշենք, որ Նավալնուն տրվել է «կանցլերի հյուր» կարգավիճակ, որով նա շուրջօրյա ոստիկանական հսկողության տակ է գտնվում։