Մխիթար Հայրապետյանը՝ ՔՊ ցուցակում վերջին հորիզոնականում լինելու մասին

Մխիթար Հայրապետյանը՝ ՔՊ ցուցակում վերջին հորիզոնականում լինելու մասին

Մխիթար Հյարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս օրերին ԶԼՄ-ների, սրտացավ համակիրների և, պարզապես, հետաքրքրասերների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում իմ՝ վերջին 157-րդ հորիզոնականում հայտնվելու վերաբերյալ անվերջանալի հարցերին արձագանքելու համար, ինչպես նաև ոմանց ստեղծագործ ենթադրություններն ու երևակայության փայլատակումները կանխելու նպատակով առավել քան նպատակահարմար եմ համարում անդրադառնալ դրանց՝ հետևելով երկարաշունչ և բազմակի կրկնվող հարցերին հնարավորին կոնկրետ և անհնարինության չափ հակիրճ պատասխանելու հին հունական բարի ավանդույթին:

 «Արդյոք հաստատուն ու աներեր է իմ քաղաքացիական պայմանագիրը կուսակցությանս և նրա առաջնորդության հետ»։
- Ավելի քան երբևէ:
 «Արդյոք ցուցակի վերջում հանգրվանելս կարող է նշանակել, որ այս փուլում ինձ այլևս չեմ տեսնում օրենսդիրում, բայց պատկերացնում եմ օրենսդիրից դուրս այլ համակարգում։
- Այո»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մենք գրել էինք, որ Մխիթար Հայրապետյանը, որը 2018 թվականին «Իմ քայլի» ցուցակի 14-րդն էր, այս անգամ հայտնվել է վերջում՝ 157-րդն է։ Նախորդում 34-րդը, նորում 74-րդն է խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, իսկ «Հայկական ժամանակի» լրագրող Հայկ Գեւորգյանը 45-ից իջել է 151-րդ տեղը։ Կան լուրեր, որ երեքին էլ  Փաշինյանը գործադիր է ուզում տանել։