Մենք ընդդիմությանը պետք է հանգիստ թողնենք, պայքարենք իշխանությունների դեմ

Մենք ընդդիմությանը պետք է հանգիստ թողնենք, պայքարենք իշխանությունների դեմ

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն այսօր տեղի ունեցած կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց.

«Փաստ է, որ անցյալի վերադարձը չի կարող լինել օգտակար: Սակայն մեր խնդիրն այն չէ, որ պայքարելու ենք ընդդիմության դեմ: Մենք չենք ասում ընդդիմությանը՝ ձեր տեղը զիջեք մեզ: Ամեն մեկն ունի իր շահը: Մենք ընդդիմությանը պետք է հանգիստ թողնենք, պայքարենք իշխանությունների դեմ»,- նշեց նա:

Նկատենք, որ սահմանվեց համախմբման չորս կոնսենսուսային գաղափար.
1) Գործող իշխանությունների հեռացում,
2) Նախկին բոլոր իշխանությունների վերարտադրության և նրանց հետ համագործակցության բացառում,
3) Հակաարևմտյան կողմնորոշման և դրսևորման բացառում,
4) Հակառուսական կողմնորոշման և դրսևորման բացառում։

Հանդիմանը ներկա են նաև «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը և այլք: