Գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա

Գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա

Գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա, դրա համար ես հարկ էլ չեմ համարում դա մեկնաբանել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյանի հեռակա բանավեճին:

Խոսելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի բանավեճի եւ այն մասին,որ դա թեւակոխել է անձնական տիրույթ, Ծառուկյանն ասաց. «Ես կցանկանամ քաղաքական բոլոր գործիչներին խորհուրդ տալ,որ երբեք ու երբեք անձնականը չխառնեն քաղաքականության մեջ»:

Ծառուկյանը հիշեցրեց,որ ավելի վաղ է ինքը հայտնել, թե անթույլատրելի է ընտանիքը խառնել քաղաքականությանը։ «Ամիսներ առաջ ես նույնը ասել եմ, երբ հարցաքննության էին կանչել Հրայր Թովմասյանի աղջիկներին: Ես ասացի, որ պետք չի քաղաքականությունը մտնի ընտանիք. Ընտանիքը սրբություն է, որեւէ մեկը չպետք է իրեն թույլ տա մտնել ընտանիք»: