Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը

Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի ՀՕՊ դիրքերին՝ երկրի հարավում։  Այս մասին ուրբաթ՝ ապրիլի 19-ին, հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության ՊՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ հրթիռային հարձակումը տեղի է ունեցել ժամը 02.55-ին։ Նշվում է, որ հարվածից նյութական վնաս է պատճառվել։

Ավելի վաղ համաշխարհային ԶԼՄ-ները գրել էին, որ անցած գիշեր Իսրայելը հարձակվել է իրանական օբյեկտների վրա։ Թեհրանն իր հերթին հայտնել է անօդաչու թռչող սարքերի գրոհի մասին. ըստ պարզաբանման՝ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Սպահան քաղաքի վրա խոցվել է երեք անօդաչու թռչող սարք։

Արտասահմանյան լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ Իսրայելի հարձակումն Իրանի տարածքի վրա «սահմանափակ» է եղել: