Թրջված, բայց աննահանջ․ նստացույցը շարունակվում է

Թրջված, բայց աննահանջ․  նստացույցը շարունակվում է

Պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նստացույցը կառավարության շենքի մոտ շարունակվում է: Նշենք, որ նրանք անժամկետ նստացույց են հայտարարել զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով: 

«Թրջված, բայց աննահանջ…

Մեր նստացույցը շարունակվում է».- ասվում է «Որդիների կանչ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով:  Նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը: