Բերբոքը հավատում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղությանը

Բերբոքը հավատում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղությանը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը կարծում է, որ հնարավոր է խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ 

Նրա խոսքով՝ Բեռլինը մտադիր է շարունակել աջակցել երկու կողմերին՝ հակամարտությունը կարգավորելու իրենց ջանքերում։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն երկար տարիների ցավոտ հակամարտությունից հետո հասնել կայուն խաղաղության», - ասել է Բերբոքը Բեռլինում, որտեղ նա հանդիպել է երկու երկրների արտգործնախարարների հետ։ 

Գերմանիայի արտաքին քաղաքականության պատասխանատուն խոսել է «համարձակ քայլերի» մասին, որոնք երկու երկրներն էլ անում են անցյալը թիկունքում թողնելու համար։ Առաջ շարժվելը, ասում է նա, պահանջում է վճռականություն:

Հիշեցնենք, որ այսօր Բեռլինում կայացել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։ Այն շարունակվել է նաև եռակողմ ձևաչափով, որին մասնակցել է նաև Անալենա Բերբոքը։

Բացի այդ, տեղի են ունեցել Միրզոյան-Բերբոք և Բերբոք-Բայրամով հանդիպումները։