«Հրապարակ»․ Քաղաքապետարանը պատրաստվում է գովազդային վահանակներ ապամոնտաժել

«Հրապարակ»․ Քաղաքապետարանը պատրաստվում է գովազդային վահանակներ ապամոնտաժել

Երեւանի քաղաքապետարանը 2024 թվականին պատրաստվում է գովազդային վահանակներ ապամոնտաժել: Խոսքը բոլոր այն գովազդային վահանակների մասին է, որոնք քաղաքապետարանը կհամարի ինքնակամ տեղադրված։ Այդ աշխատանքների համար քաղաքապետարանն արդեն իսկ դրամական միջոցներ է հատկացրել՝ 20 մլն դրամի չափով։ Ապամոնտաժվելու են 10 եւ ավելի քմ մակերեսով բոլոր գովազդային վահանակները։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ներկայացվեցին պահանջները, թե ինչ չափեր եւ տեսք պետք է ունենան քաղաքի բոլոր վահանակները։