ՆԱՏՕ-ն ոտքը «պնդում» է Կովկասում․ Ստոլտենբերգը գալիս է Հայաստան

ՆԱՏՕ-ն ոտքը «պնդում» է Կովկասում․ Ստոլտենբերգը գալիս է Հայաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով աշխատանքային այցով գտնվում է Թբիլիսիում, ճեպազրույցում ասել է, որ Վրաստանը շատ կարևոր է Հյուսիսատլանտյան դաշինքի համար, գրում է РИА Новости-ն։

Մենք մի քանի կարևոր գործընկերներ ունենք Հարավային Կովկասում։ Այսինքն՝ Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի համար, քանի որ այն կարևոր է եվրատլանտյան անվտանգության համար, ընդգծել է նա:

Գլխավոր քարտուղարը, սակայն, ընդգծել է, որ Վրաստանը հատկապես կարևոր ու առանձնահատուկ է դաշինքի համար, քանի որ պաշտոնապես դիմել է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Նա հայտնել է, որ մի քանի օր առաջ թուրքական ռազմական ֆրեգատն այցելել է Բաթում և հանդիպել վրացի գործընկերների հետ։

«Սա օրինակ է, թե ինչպես ենք մենք համագործակցում տարածաշրջանում, կիսում ենք հնարավորությունները և հզորացնում կարողությունները: Սա ապացուցում է, թե որքան կարևոր է Վրաստանը ՆԱՏՕ-ի համար»։
Ավելի վաղ, Բաքու կատարած այցի շրջանակում, Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ադրբեջանը նպատակ չունի անդամակցել ՆԱՏՕ-ին։

Հավելենք, որ պաշտոնյան Բաքվից Թբիլիսի է ժամանել երեկ՝ մարտի 18-ին։ Նա հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, որից հետո հայտարարություն է արել լրատվամիջոցների համար։ Վրաստանից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան։