Մահացել է ամերիկացի երգչուհի Բոննի Պոյնտերը

Մահացել է ամերիկացի երգչուհի  Բոննի Պոյնտերը

Մահացել է հայտնի ամերիկացի երգչուհի Բոննի Պոյնտերը, ով հանդիսանում է «The Pointer Sisters» խմբի նախկին մենակատարուհին։ Նա 70 տարեկան էր։ Երգչուհին մահացել է Լոս-Անջելեսում։ Այս մասին հայտարարել է Բոննիի քույրը՝ Անիտան։ «Մեծ ցավով հայտնում եմ The Pointer Sisters-ի երկրպագուներին, որ այսօր առավոտյան իր տանը՝ Լոս-Անջելեսում, սրտի կանգից մահացել է Բոննին։ Մեր ընտանիքը սգի մեջ է»,- հայտարարել է Անիտան։