Որ դեպքերում կարող է փռշտոցը վտանգավոր լինել

Որ դեպքերում կարող է փռշտոցը վտանգավոր լինել

Փռշտոցն օրգանիզմի պաշտպանական ռեֆլեքսներից մեկն է, որն օգնում է դուրս բերել գրգռող տարրերը քթի խոռոչից։ Բացի այդ, լիմբիկ համակարգի գրգռման հետևանքով փռշտալը «մտքի պայծառացման» զգացողություն է տալիս։ Սակայն որոշ դեպքերում փռշտոցը կարող է բավական վտանգավոր լինել՝ հանգեցնելով լուրջ հետևանքների։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է ալերգոլոգ-իմունաբան Մարինա Արյաևան։

«Փռշտոցի ժամանակ տեղի ունեցող կտրուկ արտաշնչումները հանգեցնում են որովայնի մկանների և շնչառական համակարգի մկանների կծկման ու նպաստում գլխի ինտենսիվ շարժումներին։ Եթե մարդն այդ հատվածներում վիրահատական միջամտություններ է ունեցել, ապա կտրուկ շարժումների դեպքում թարմ վիրահատական կարերը կարող են բացվել։ Սա է պատճառը, որ առաջին 3-5 օրվա ընթացքում ցանկալի է քթի լորձաթաղանթի զգայունությունն ու բորբոքումը նվազեցնող միջոցներ ընդունել», - նախազգուշացրել է մասնագետը։

Նա նաև հավելել է, որ փռշտոցը կարող է վտանգավոր լինել այն դեպքում, երբ մարդն ի վիճակի չէ վերահսկել իրավիճակը։ Բանն այն է, որ փռշտոցի դեպքում աչքերը ռեֆլեքսորեն փակվում են, իսկ դիաֆրագմը՝ կծկվում, ինչի հետևանքով բարձրանում է հավասարակշռությունը կորցնելու ու վնասվածքներ ստանալու հավանականությունը։