Քոչարյանի գործով նիստը կրկին չի կայանա. մի քանի ամիս է`այն հետաձգվում է

Քոչարյանի գործով նիստը կրկին չի կայանա. մի քանի ամիս է`այն հետաձգվում է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր նախատեսվում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Սակայն, մենք տեղեկացանք, որ այսօրվա նիստը կրկին չի կայանա, պատճառն այն է, որ գործով անցնող Յուրի Խաչատուրովի պաշտպանը վատառողջ է եւ նիստին չի ներկայանալու։

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է` այս գործով նիստերը չեն կայանում։ Պատերազմի ողջ ընթացքում այն չկայացավ, դրանից հետո ինչ֊ինչ պատճառներով կրկին հետաձգվում էր։