Ինչ կլինի, եթե մահմեդական երկրները դադարեցնեն նավթի վաճառքն Իսրայելին 

Ինչ կլինի, եթե մահմեդական երկրները դադարեցնեն նավթի վաճառքն Իսրայելին 

Ամերիկյան Bloomberg պարբերականի հաղորդմամբ, այս տարվա մայիսի կեսերից սկսած, ամենօրյա ռեժիմով Իսրայելը ներկրել է 220 հազար բարել նավթ, որի 60 տոկոսը՝ մահմեդական երկրներից։ Այս հանգամանքը, ըստ ամերիկյան պարբերականի, ներկայումս կարեւոր է, որովհետեւ Թեհրանը կոչ է արել մահմեդական երկրներին Իսրայելի հանդեպ նավթային էմբարգո կիրառել։

Դա, իհարկե, չի կարող այն աստիճան հարվածել Իսրայելին, որքան որ ակնկալվում է, քանի որ նավթային շուկան գլոբալ շուկա է եւ Իսրայելը որեւէ կերպ կկարողանա հաղթահարել էմբարգոյի պատճառած անհարմարությունները, եթե իհարկե Թեհրանի կոչին ականջալուր լինեն մահմեդական երկրներն ու այն կիրառեն։ Սակայն նաեւ կա վտանգ, որ եթե, օրինակ, Թեհրանի կոչին ականջալուր լինեն նաեւ Ադրբեջանն ու Ղազախստանը, իրավիճակը Իսրայելի համար նկատելիորեն կբարդանա։

Եթե լայնածավալ նավթային էմբարգո Իսրայելի հանդեպ այնուհանդերձ կիրառվի, ապա, ըստ պարբերականի, իսրայելական կողմի համար առանձնակի կարեւորություն ձեռք կբերի նավթ ընդունող նավահանգիստների եւ մերձափնյա ջրային տարածքների անվտանգության ապահովումը։