Եկեղեցին պատրաստ է «բուժել» ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին

Եկեղեցին պատրաստ է «բուժել» ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին
Խոսելով Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների առկայության մասին՝ Եսայի քահանա Արթենյանը ասաց, որ դա անհերքելի է, բայց չի կարելի դրանով փակել թեման, եկեղեցին նույնպես գիտի, որ կան նման մարդիկ, բայց առաջարկում է նրանց բուժել ու դարձի բերել․ «Այսօրվա մեր հասարակության մեջ համասեռամոլության հետ կապված հարցերը ցավոտ խնդիրներ են առաջ բերում, և շատ հարցերի պատասխաններ համապատասխան կառույցների կողմից միշտ չէ, որ մենք ստանում ենք։ Կրոնական և հոգևոր տեսանկյունից հարցը շատ հստակ է ձևակերպված, և մենք ունենք այդ հարցի պատասխանը, որ երևույթը, որպես այդպիսին, միանշանակ դատապարտում է, միանշանակ անընդունելի է, և մեզ համար շատ կարևոր է ավանդական առողջ ընտանիքի մոդելը, որի հենց կրողը քարոզիչը, պաշտպանը նաև եկեղեցին է։ Երբ որ մենք շատ հաճախ խոսում ենք այս երևույթի մասին, լսում ենք այնպիսի ձևակերպումներ, որ դա կա մեր հասարկության մեջ, և չենք կարող չընդունել, որ այդպիսի մարդիկ գոյություն ունեն, ինձ համար շատ զարմանալի է, որ նման միամիտ ձևակերպումներով մարդիկ փորձում են հարցը փակել, մինչդեռ եկեղեցին հոգևոր տեսանկյունից շատ հստակ ձևակերպել է, որ, այո, այսպիսի մարդիկ կան, ոչ ոք այս իրողությունը չի քննարկում և չի փորձում փակել այս թեման։



Այո, կան, բայց դա չի նշանակում, որ եթե մենք ընդունեցինք նման մարդկանց գոյությունը, ուրեմն մենք պետք է իրենց ասենք, որ շատ քեցցեք, շատ ճիշտ եք անում, շատ լավ եք անում, մյուս կողմից էլ ՝ եկեղեցին երբեք չի ասել, որ նման մարդկանց պետք է վտարել, այրել խառույկների վրա կամ բանտերում սահմանափակել այս մարդկանց։ Բնականաբար կան, և եկեղեցին ասում է, որ պատրաստ է այս մարդկանց հետ աշխատելու, բուժելու և դարձի բերելու, եթե, իհարկ, այդ մարդիկ ուզում են, քանի որ եկեղեցին որևէ մեկին ստիպողաբար չի կարող դարձի բերել և չի էլ ցանկանում։ բայց շատ կարևոր է, որ եկեղեցու տեսանկյունից այս երևույթը դատապարտելի է, վատ է, մեղք է և հիվանդություն է, որը պետք է բուժել, և մենք ունենք օրինակներ, որ որևէ համասեռամոլ ցանկություն է հայտնել դարձի գալ, և հոգևորականը սիրով պատրաստ է եղել այս մարդկանց օգնելու, ոչ թե ասել՝ դու այսպիսին ես և իրավունք չունես եկեղեցի մտնելու։ Մենք չենք ընդունում մեղքը, բայց ընդունում ենք մեղավորին »։



Եսայի քահանային հարցրինք, թե ի՞նչ նկատի ունի բուժում ասելով, եկեղոցին կարողանո՞ւմ է փոխել նրանց սեռական կողմնորոշումը, նրանք ամուսնանում և երեխանե՞ր են ունենում․ «Բուժելը պետք չէ ուղիղ իմաստով հասկանլ, ինչպես հիվանդանոցային բուժումն է լինում դեղամիջոցների օգնությամբ։ Բուժում ասելով ես ավելի շատ նկատի ունեմ հգևոր աշխատանքը, որ իրենց հետ տարվում է։ Դեպք է եղել, որ ես ու հոգեբանը միասին ենք աշխատել կոնկրետ մարդու հետ, և ինձ վստահելով՝ մարդը իր խնդիրների մասին խոսել է։ մենակարևոր պայմանը այն է, որ ինքը իրապես հասկանում է, որ մեղք է գործում , հնարավոր է այս տեսակ մարդկանց օգնել»,- **«Հրապարակի»** հարցին ի պատասխան ասաց Արթենյանը։



Եսայի քահանա Արթենյանին հարցրինք նաև, թե ո՞րտեղ է բաժանում հիվանդության և ընտրության միջև, քանի որ ԼԳԲՏ համայնքի իրավունքներով զբաղվող կազմակերպությունները պնդում են, որ դա հիվանդություն չէ, այլ պարզապես ընտրություն․ «70-ական թվականներին ԱՄՆ-ում սա հոգեբուժական խնդիր էր համարվում, հետո այդ ցուցակից դուրս եկավ։ Այդ տրամաբանությամբ եկեք այսօր շիզոֆրենիան էլ հանեն հիվանդությունների ցուցակից՝ ասելով, որ մարդիկ իրենց իրավունքներն ունեն ու մարդու իրավունքների թեզի տակ փորձենք մարդկանց իրավունքներ վերապահել։ Պաշտպանողները շատ վերացական են խոսում՝ ասելով, որ միջազգային մասնագետները դա հիվանդություն չեն համարում, ո՞վ է միջազգային մասնագետը։ Միջազգային շատ կազմակերպություններ կան, որոնք համարում են, որ սա հիվանդություն է»։