Գիտնականները ստեղծել են «հեղուկ» ռոբոտ

Գիտնականները ստեղծել են «հեղուկ» ռոբոտ
Ավստրալացի եւ չինացի գիտնականները Սուչժոու համալսարանից, ստեղծել են փորձարարական մինի ռոբոտ՝ հեղուկ մետաղից։ Ան հեռանկարում կարող է ի վիճակի դառնալ անցնելու նեղ եւ անցքային տարածքներով, եւ փոխել իր ձեւը, որպեսզի թափանցի այնտեղ, ուր հարկ կլինի։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Գիտնականները կարծում են, որ նման սարքերը կօգնեն հայտնաբերելու մարդու ներքին հիվանդությունները, տեղայնացնել ուռուցքները եւ հիվանդությամբ խոցված տեղամասերին հասցնել դեղամիջոցները։