Բանտում հայտնի գանգստեր է սպանվել

Բանտում հայտնի գանգստեր է սպանվել
Միացյալ Նահանգներում, բանտում սպանվել է հայտնի գագստեր Ջեյմս «Ուայթի» Բալջերը։ Նա իր պատիժը կրում է «Հազըլթոն» բանտում։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Հիշեցնենք, որ «Հազըլթոնը» գտնվում է Արեւմտյան Վիրջինա նահանգում։ Բալջերը մեղավոր է ճանաչվել դատարանի կողմից 11 սպանությունների համար եւ դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 2013 թվականին։ Բալջերը 89 տարեկան էր։ Նրա սպանության մեջ իրավապահները կասկածում են մեկ այլ բանտարկյալի, ով հնարավոր է, որ կապված է եղել մաֆիայի հետ։ Հիշեցնենք նաեւ, որ Բալջերը հանդիսացել է նախատիպ Մարտին Սկորսեզեի «Ուրացողները» ֆիլմի գլխավոր հերոսի՝ իռլանդական մաֆիայի ղեկավար Ֆրենկ Կոստելլոյի կերպարի համար։ Նրա կյանքին է նվիրված «Սեւ պատարագ» ֆիլմը, որտեղ Բալջերի դերը կատարում է Ջոննի Դիփը։