Մեղադրանքներ Բրյուսելից Մոսկվային

Մեղադրանքներ Բրյուսելից Մոսկվային
Հյուսիս-Ատլանտյան դաշինքի ղեկավար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ բոլոր դաշնակիցները կարծում են, որ Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների լիկվիդացիայի համաձայնագրի հետ կապված խնդիրները առաջացել են Ռուսաստանի՝ այդ համաձայնագրի հանդեպ որդեգրած քաղաքականության պատճառով։



Այս մասին հայտնում է CNN-ը։ «Դաշինքում համաձայն են, որ Միացյալ Նահանգները կատարում է պայմանագրով սահմանված իր պարտավարությունները, եւ խնդիրը Ռուսաստանի հետ է կապված»,- ասել է Ստոլտենբերգը։



Նա նաեւ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում նոր Սառը պատերազմ եւ սպառազինությունների մրցավազք։ Նա նաեւ փոխանցել է դաշինքի անդամ երկրների ունեցած մտահոգությունները կապված Ռուսաստանի հրթիռային հնարավորությունների շեշտակի աճի հետ։