Սարոյանի պատմվածքի հիման վրա մուլտֆիլմ կնկարահանվի

Սարոյանի պատմվածքի հիման վրա մուլտֆիլմ կնկարահանվի
Ռուսաստանի անկախ մուլտիպլիկատորների թիմը նոր նախագիծ է սկսել։ Indiegogo հարթակում սկսվել է դրամահավաք՝ Վիլյամ Սարոյանի «Սպիտակ ձիու ամառը» պատմվածի հիման վրա մուլտֆիլմ նկարելու համար։ Ինչպես հայտնում է RUSARMINFO-ն, մուլտֆիլմը լինելու է լիամետրաժ եւ կոչվելու է «Իմ սիրտը»։ Մուլտֆիլմում ամեն ինչ լինելու է պլաստիլինե, եւ նկարահանվելու է ստոպ մոուշն տեխնիկայի օգնությամբ։ «Սա լինելու է ֆիլմ սեփական երազանքը գողանալու եւ ձին հետ վերադարձնելու համարձակության մասին։ Ֆիլմ է ներել կարողանալու իմաստնության եւ կորուստի ցավի մասին։ Ֆիլմ է հին հայրենիքի մասին, անեզր երկնքի  մասին»,-ասել են ֆիլմի ստեզծողները։ Նախագիծը շարունակվում է արդեն մի քանի տարի։ Նյութի մեծ մասը արդեն պատրաստ է։ Մուլտֆիլմը լինելու է հայալեզու կոլորիտային հարազատությունը պահպանելու համար, իսկ ռուսերեն կխոսի պերսոնաժներից մեկը, որը եւ կներկայացնի պատմությունը։ Նկարահանող խմբում են անիմատորներ Վովա Վիշնյակովը, Մաշա Բոնդարը, օպերատոր Պավել Ուխանովը, նկարիչ Ռուսլան Զեմսկովը եւ այլոք, իսկ ռեժիսորը Իլյա Յուդովիչն է։