Իսկապե՞ս պատվիրատուի անունը հայտնի է

Իսկապե՞ս պատվիրատուի անունը հայտնի է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման վերաբերյալ հարուցված քրեական գործին և ուշագրավ հայտարարություն արեց։ Նա ասաց, որ [գաղտնալսողների շրջանակն ու պատվիրատուն պարզվել է](https://www.hraparak.am/posts/5bc59fe15b5dd506a29bdbd4/%D5%BA%D5%A1%D6%80%D5%A6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%A3%D5%A1%D5%B2%D5%BF%D5%B6%D5%A1%D5%AC%D5%BD%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%AB%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9), և նա ԱԱԾ-ից չէ, բայց Հայաստանից է։



«Պարզվել է շրջանակը, թե ովքեր են պատվիրել, ովքեր են գաղտնալսել: Գաղտնալսման եղանակն այս պահին պարզում ենք»,- հայտարարեց Վանեցյանը: Իսկ թե ով է պատվիրել, Վանեցյանը չասած, միայն նշեց, որ հանրությանը հայտնի անձ է։



**Hraparak.am**-ի տեղեկություններով, սակայն, ԱԱԾ-ն, իրականում, որևէ անուն էլ չի բացահայտել, թե ով է այդ գատղնալսման պատվիրատուն, այդ ինչ ճանաչվածա նձ է նա։ Ամեն դեպքում, մենք անհամբեր կսպասենք ԱԱԾ-ի հրապարակած անուններին, որպեսզի չստացվի՝ օդում կախված հայտարարություններ են անում, քանի որ նույն ԱԱԾ-ից մեր տեղեկությունները լրիվ այլ բանի մասին են վկայում։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**