Ֆիլիպինների նախագահը հայտարարել է, որ քաղցկեղ ունի եւ հնարավոր է հրաժարական տա

Ֆիլիպինների նախագահը հայտարարել է, որ քաղցկեղ ունի եւ հնարավոր է հրաժարական տա
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ քաղցկեղ ունի եւ հիմա սպասում է բուժանալիզների արդյունքներին, որոնց ստացումից հետո, եթե դրանք հուսադրող չեղան, հնարավոր է, որ սկսի հրաժարականի գործընթաց եւ ավարտի իր քաղաքական կարիերան։



Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։



Հիշեցնենք, որ Դուտերտեն 73 տարեկան է։ Նա նշել է, որ վստահ չէ, որ առողջական ներկայիս վիճակում կկարողանա կատարել իր պարտականությունները պատշաճորեն։ «Եթե քաղցկեղը հասած եղավ երրորդ փուլին, ապա բուժում չունի։ Ես չեմ շարունակելու իմ պայքարն այս գրասենյակում կամ այլ տեղում»,- մասնավորապես ասել է Ռոդրիգո Դուտերտեն։