Հյուսիսային Կորեան սառեցրել է հրթիռային փորձակայանի ապամոնտաժման աշխատանքները

Հյուսիսային Կորեան սառեցրել է հրթիռային փորձակայանի ապամոնտաժման աշխատանքները
Հյուսիս-Կորեական իշխանությունները այս տարվա օգոստոս ամսին սառեցրել են իրենց հիմնական հրթիռային փորձակայանի ապամոնտաժման աշխատանքները։



Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։



Նշենք, որ ավելի վաղ հաղորդում էր տարածվել, որ Հյուսիսային Կորեան հուլիսին սկսել էր Սոհե փորձակայանի ապամոնտաժման աշխատանքները, որտեղ տեղի էին ունենում հիմնական հրթիռային շարժիչների հետ կապված փորձարկումները։ Ամենայն հավանականությամբ որոշ իրադարձություններից հետո Փհենյանը որոշում է կայացրել ապամոնտաժումը ժամանակավորապես կասեցնել։