Վերելակը խափանվել է․ քաղաքացին մնացել է ներսում

Վերելակը խափանվել է․ քաղաքացին մնացել է ներսում
Սեպտեմբերի 15-ին, ժամը 23:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 28 շենքի 3-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները բացել են վերելակի դուռը և արգելափակումից դուրս բերել քաղաքացիներին: