Պետք է գրեմ, թե ես մինչեւ 2032թ․ ինչ գիտական աշխատանքներ եմ անելու․ Սուրեն Զոլյան

Պետք է գրեմ, թե ես մինչեւ 2032թ․ ինչ գիտական աշխատանքներ եմ անելու․ Սուրեն Զոլյան
Քաղաքագետ, Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն, անդրադառնալով գիտության ներկայիս վիճակին, մեզ հետ զրույցում ասաց․ «Քանի որ ես Գիտությունների ազգային ակադեմիայի առաջատար գիտաշխատող եմ, ապա ստիպված եմ այս շաբաթ-կիրակի զբաղվել մի անիմաստ գործով։ Ես պետք է գրեմ, թե ես մինչեւ 2032թ․, 14 տարվա ընթացքում ինչ գիտական աշխատանքներ պետք է անեմ, ինչով պետք է զբաղվեմ։ Եվ դա պետք է անեն բոլոր գիտաշխատողները։ Եթե հաշվի առնենք, որ ԳԱԱ-ի աշխատակիցների մեծ մասը 60-ն անց է, ապա Դուք պատկերացրեք դրա զավեշտը։



Ես չգիտեմ, թե մեզնից քանի հոգի կլինեն 14 տարի անց։ Բայց նախ եւ առաջ պատկերացրեք, թե ինչ գերբնական ունակություններ պետք է մարդն ունենա, որ կանխատեսի գիտության զարգացումն այս բուռն զարգացող եւ փոփոխվող աշխարհում, 14 տարվա ընթացքում։ Աշխարհում չկա այդպիսի բան, երեք կամ հինգ տարով են կանխատեսում սովորաբար»։