ԱԺ արտահերթ նիստ՝ սկանդալային հեռախոսազրույցի թեմայով (ուղիղ)

ԱԺ արտահերթ նիստ՝ սկանդալային հեռախոսազրույցի թեմայով (ուղիղ)
Այսօր առավոտյան ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ պատգամավորների առնվազն մեկ քառորդը դիմել է իրեն արտահերթ նիստ հրավիրելու և քննիչ հանձնաժողով ձևավորելու հարցով:



«Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է ինձ՝ «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստի մասին» հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու, հերթական նիստերի ավարտից անմիջապես հետոպատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվում է արտահերթ նիստ»-ասա Բաբլոյանը:



Հիշեցնենք, որ այս առաջարկությամբ երկու օր առաջ հանդես էր եկել ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն ԱՇոտյանը՝ առաջարկելով ստեղծել հանձնաժողով, որը կքննի ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտլասման հանգամանքները, նաև դրանց բովանդակության մեջ տեղ գտած մտահոգիչ դրվագները։



ԱԺ նախագահը հիշեցրեց, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվում է  իրավունքի ուժով, իսկ հանձնաժողովի անդամների թիվը որոշվում է ԱԺ որոշմամբ: Այս պահին մեկնարկել է այդ նիստը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։