ՀՔԾ-ն կարո՞ղ է կանխել Քոչարյանի մեկնումը․․․

ՀՔԾ-ն  կարո՞ղ է կանխել  Քոչարյանի մեկնումը․․․
Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:



Օգոստոսի 13-ին վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց առաջին ատյանի որոշումը, և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց։



Դատարանն իր այդ որոշման հիմքում դրել էր Երկրորդ նախագահի անձեռնմխելիության իրավունքը։



Ըստ Քոչարյանի մամլո խոսնակի՝ եկող շաբաթ Ռոբերտ Քոչարյանը մի քանի օրով մեկնելու է երկրից դուրս։



Վերաքննիչ դատարանի նիստից հետո, երբ Քոչարյանն ազատ արձակվեց, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ակնարկել էր, որ եթե Քոչարյանը փորձի լքել երկիրը, դա կհամարվի նախաքննությանը խոչընդոտելու փորձ՝ դրանից բխող հետևանքներով։



ՀՔԾ-ն  կարո՞ղ է կանխել  Քոչարյանի մեկնումը․ երկրից մեկնումը ՀՔԾ պետը  համարում էր նախաքննությանը խոչընդոտելու փորձ։



Մյուս կողմից՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նախագահ Քոչարյանի տեղաշարժի վերաբերյալ որևէ սահմանափակման կետ չկա։ Այսինքն նա ազատ կարող է ցանկացած պահի երկրից դուրս գալ, որովհետև ունի անձեռնմխելության իրավունք։  



Այդ մասին չգիտե՞ր ՀՔԾ պետը։  



Հասմիկ Բաբաջանյան