Ադրբեջանում քաղբանտարկյալ է ազատ արձակվել

Ադրբեջանում քաղբանտարկյալ է ազատ արձակվել
Օգոստոսի 13-ին Շաքիի վերաքննիչ դատարանը պայմանական-վաղաժամկետ ազատ է արձակել Real շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին: Վերջինս ձերբակալվել, այնուհետեւ 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2013թվականին: Մամեդովը մեղադրվում էր Իսմայիլիիում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց անմիջականորեն մասնակցելու համար:



Ավելի վաղ ՄԻԵԴ-ը Մամեդովին ճանաչել էր քաղբանտարկյալ եւ Ադրբեջանին կոչ արել նրան անհապաղ ազատ արձակել: Ըստ որոշ տեղեկությունների՝ Մամեդովի ազատ արձակման որոշումը կայացվել է այն հիման վրա, որ նա պետք է տարագրվի Ադրբեջանից: