Օտարերկրյա քաղաքացիները կծառայեն ՌԴ բանակում․ Պուտինի որոշումը

Օտարերկրյա քաղաքացիները կծառայեն ՌԴ բանակում․ Պուտինի որոշումը

Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, ովքեր ունեն նաև օտարերկրյա քաղաքացիություն կամ արտասահմանում բնակության թույլտվություն, կկարողանան զորակոչվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրամանագիր է ստորագրել զինվորական ծառայության անցկացման կարգի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին։

Նախկինում զորակոչով կարող էին ծառայել միայն այն անձինք, ովքեր Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ էին։

Նշենք, որ Ռուսաստանում օտարերկրացիները կարող էին և այժմ էլ պահպանում հնարավորությունը՝ պայմանագրով ծառայելու՝ զինվորի, նավաստու, սերժանտի և ավագի կոչմամբ։