Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը հավատում է ռուսական նոր միջամտությանը ամերիկյան գործերին

Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը հավատում է ռուսական նոր միջամտությանը ամերիկյան գործերին
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատում է, որ Ռուսաստանը կարող է կրկին միտամտել ԱՄՆ ներքին գործերին, մասնավորապես նախագահական ընտրություններին։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան տարածած հայտարարությունից։



Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահ Թրամփն անում է ամեն բան, որպեսզի Ռուսաստանն այլեւս նման քայլի չդիմի, թեեւ Մոսկվայի կողմից ազդեցություն ունենալու հավանականությունը միշտ էլ մնում է արդիական։ Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ այս հարցում վստահում է ամերիկյան հատուկ ծառայությունների հետաքննության արդյունքներին։