Համաշխարհային բանկը հայտարարել է Ուկրաինայում աղքատության բարձր ցուցանիշի մասին

Համաշխարհային բանկը հայտարարել է Ուկրաինայում աղքատության բարձր ցուցանիշի մասին
Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդավայի հարցերով Համաշխարհային բանկի տնօրեն Սատու Կախկոնենը հայտարարել է, որ աղքատության մակարդակը Ուկրաինայում այս պահին շատ ավելին է, քան 5 տարի առաջ։ Այս մասին հայտնում է «Укринформ» լրատվական գործակալությունը։ «Տնտեսական ճգնաժամը, որը սկսվել է Ուկրաինայում 2014 թվականին հանգեցրել է այն բանին, որ աղքատությունը այժմ շատ ավելի բարձր է, քան հինգ տարի առաջ։ Եթե 2014-ին աղքատության նվազագույն շեմից ներքեւ էր գտնվում ուկրաինացիների 15 տոկոսը, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում է 25 տոկոս»,- գրում է Կախկոնենը։



Որպես ելք ստեղծված վիճակից, Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ պետք է ավարտին հասցնել սկսված բարեփոխումները եւ ձեռնամուխ լինել նոր բարեփոխումների իրականացմանը։ Նա նաեւ նկատել է, որ իր ներկայացրած կառույցը բոլոր պետությունների ցանկում ամենաշատ ներդրումները կատարել է հենց Ուկրաինայում։