«Նաֆտոգազը» հայտարարել է, որ հարկ է դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագիծը

«Նաֆտոգազը» հայտարարել է, որ հարկ է դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագիծը
Ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերության կոմերցիոն տնօրեն Յուրի Վիտրենկոն հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ եռակողմ բանակցությունները հաստատել են այն մտայնությունը, որ հարկ է դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարությունը։



«Բեռլինում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման հետ կապված եռակողմ խորհրդակցությունները ցույց տվեցին, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարությունը պետք է դադարեցվի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վիտրենկոն։ Նա նաեւ նկատել է, որ Կիեւի եւ Բրյուսելի մոտեցումները բանակցությունների ժամանակ բավական կառուցողական են եղել։