Իլոն Մասկը ներողություն է խնդրել փրկարարից, որին մանկապիղծ էր անվանել

Իլոն Մասկը ներողություն է խնդրել փրկարարից, որին մանկապիղծ էր անվանել
Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը ներողություն է խնդրել այն բանի համար, որ բրիտանացի դայվեր Վերնա Անսվորտին, ով մասնակցում էր Թաիլանդում պատանիների փրկարարական աշխատանքներին, անվանել է մանկապիղծ։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։



«Այսպես թե այնպես նրա խոսքերը իմ հանդեպ չի արդարացնում իմ գործողությունները նրա հանդեպ եւ ես ներողություն եմ խնդրում պարոն Անսվորտից եւ այն ընկերություններից, որոնք ես ներկայացնում եմ։ Սա միայն եւ միայն իմ խնդիրն է»,- գրել է Մասկը։ Նշենք, որ ավելի վաղ Tesla-ի ներդրողները բաց նամակով դիմել են Մասկին՝ հորդորելով ներողություն խնդրել դայվերից։