Ով հայ ժողովուրդ, երկրիդ ղեկավարը «տիկտոկեր» է դարձել 

Ով հայ ժողովուրդ, երկրիդ ղեկավարը «տիկտոկեր» է դարձել 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է տեղափոխվել «Տիկտոկ» սոցիալական հարթակ եւ այնտեղ զրույցներ վարել պետության մասին։ Այսինքն՝ «սաղ պարերը պարել էինք մնացել էր սարի սմբուլը»։ Եթե այս մասին լսած լինեի փողոցում, օրինակ, տաքսու վարորդից, կհամարելի կատակ է, անեկդոտ, խեղճ Փաշինյանին զրպարտում են։ Բայց երբ պարզվում է իրականություն է, հասկանում ես, որ տոտալ ողբերգության մեջ ենք։ Ակամա Խորենացու հայտնի «Ողբը» հիշեցի․ «Վայ քեզ հայ ժողովուրդ, որովհետեւ երկրիդ ղեկավարը «տիկտոկեր» է»։

Երկար որոնեցի համացանցում, որ տեսնեմ ովքեր են օգտվում Տիկտոկ կոչված հարթակից։ Չգտա մի երկրի ղեկավարի, մի լուրջ քաղաքական կամ պետական գործչի, ով «Տիկտոկն» այնքան լուրջ ընդունի, որ այնտեղ գրանցվի կամ շարք վարի այդ հարթակում։ Նույնիսկ այստեղ մեր երկրի ղեկավարը որոշեց «աննախադեպ» լինել։ Հասկանալի է, քիչ թե շատ լուրջ հարթակներում նրա ձախողումն ակնբախ է՝ ֆեյսբուքն այլեւս չի ցնծում նրան ներկայությունից, թվիթերում շատ չեն հետեւորդները, հույսը մնացել է «Տիկտոկն» է ու տիկտոկյան «թամաշան»։