ԱԺ-ն քննարկում է յոթ օրինագծերը

ԱԺ-ն քննարկում է յոթ օրինագծերը
ԱԺ-ում սկսվել է արտահերթ նստաշրջանը։ Այսօր քննարկման է դրվել 7 օրինագծեր։



Քննարկման են դրվել կդրվի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը՝ երկրորդ ընթերցմամբ: 



Արտահերթ նիստի օրակարգում է նաև «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին», ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» համաձայնագիրը: