«Հրապարակ». Այլևս մեր կարիքը չկա

«Հրապարակ». Այլևս մեր կարիքը չկա
Օրերս Հայաստան ժամանած Եվրախորհրդարանի բարձրաստիճան  պատվիրակությունը, որը հեղափոխությունից հետո առաջին անգամ էր լինում Հայաստանում,  հանդիպումներ է ունեցել ոչ միայն հայաստանյան քաղաքական-իշխանական իսթեբլիշմենթի հետ, ծրագրված է եղել նաեւ հանդիպում հասարակական սեկտորի, փորձագիտական շրջանակների հետ։



Մեր տեղեկություններով՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հանդիպման է հրավիրել նաեւ հասարակական կազմակերպությունների՝ «Թրանսփերենսի ինթերնեշնլ», «Իրազեկ քաղաքացիների միավորում», Վանաձորի Հելսինկյան ասոցիացիա, «Բաց հասարակության ինստիտուտ»։



Իսկ փորձագիտական հանրությունը՝ Ստեփան Սաֆարյան, Ռիչարդ Կիրակոսյան, Թեւան Պողոսյան, Դավիթ Շահնազարյան, որոնք նախկինում մշտապես մասնակցել են նման հանդիպումների, «չեն հիշվել»։ «Այլեւս մեր կարիքը չկա»,- արձանագրեց փորձագետներից մեկը։