«Վեսթ Հեմի» մարզչին կողոպտել են Չիլիում

«Վեսթ Հեմի» մարզչին կողոպտել են Չիլիում
Չիլիում կողոպտել են «Վեսթ Հեմ Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին եւ նրա կնոջը: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Սանտյագոյում: Կողոպտիչները առեւանգել են մարզիչի կնոջ պայուսակը: Պելեգրինի ամուսինները դեպքի հետեւանքով չեն տուժել: Դեպքի ընթացքում ժամանած իրավապահների եւ կողոպտիչների միջեւ տեղի է ունեցել նաեւ փոխհրաձգություն: Հանցագործները կարողացել են դիմել փախուստի եւ թաքնվել: Ներկայումս տեղի ոստիկանությունը նրանց հանդեպ հետախուզում է հայտարարել: Մանուել Պելեգրինին շնորհակալություն է հայտնել չիլիական ոստիկանությանն իր թվիթերյան էջում հրապարակած գրառմամբ: