Պայթյուն Քաբուլում. զոհվել է 14 մարդ

Պայթյուն Քաբուլում. զոհվել է 14 մարդ
Պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ Պոլիտեխնիկական համալսարանի շենքի մերձակայքում: Այս մասին հայտնում է TOLOnews-ը: Պայթյունը որոտացել է այն պահին, երբ ընթացել է գիտնական աստվածաբանների հավաքը: Նախնական տեղեկությունների համաձայն, ռումբը գործի է դրվել մահապարտ ահաբեկչի կողմից: Պայթյունի հետեւանքով զոհվել է 14 մարդ, որոնցից չորսը եղել են անվտանգության աշխատակիցներ: Զոհերից երեքին դեռ չի հաջողվել ճանաչել: Վիրավորվել է 17 մարդ: