ՆԱՏՕ-ն չափազանց անհանգստացած է Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի գնելու իրողությունից

ՆԱՏՕ-ն չափազանց անհանգստացած է Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի գնելու իրողությունից
Ռուսաստանի կողմից С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը Թուրքիային գիշերային մղփավանջի արժեք կունենա ՆԱՏՕ-ի համար, եթե ամերիկյան Սենատը որոշում կայացնի մերժել թուրքական կողմին F-35 կործանիչների մատակարարման համաձայնագիրը: Այս մասին գրում է Business Insider պարբերականը: Հոդվածում նշվում է, որ С-400 համակարգերը ամենից զարգացած հակահրթիռային պաշտպանության համակարգերից են ողջ աշխարհում, որը նախատեսված է ամերիկյան ինքնաթիռների խոցման համար եւ Անկարան կարող է որոշում կայացնել իր ռազմաօդային զինանոցը համալրել ռուսական Су-57 հինգերորդ սերնդի ինքնաթիռներով, ինչը կրկին կնշանակի, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունը խախտում է պայմանավորվածությունն ու ձեռք բերում ռուսական սպառազինություն: