Մեսսին ճանաչվել է սեզոնի լավագույն խաղացողը՝ ըստ CIES-ի վարկածի

Մեսսին ճանաչվել է սեզոնի լավագույն խաղացողը՝ ըստ CIES-ի վարկածի
Արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ճանաչվել է ընթացիկ սեզոնի լավագույն ֆուտբոլիստ CIES Football Observatory-ի կողմից:



Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը:



Լավագույնների ցանկը կազմվել է՝ ըստ հինգ եվրոպական լիգաների լավագույնների ցանկի: Այսպես, առաջին տեղում Լիոնել Մեսսին է, երկրորդում՝ Դավիդ Սիլվան, իսկ եռյակը եզրափակում է Պաուլո Դիբալան:



Ուշագրավ է, որ Քրիշտիանու Ռոնալդուն Լորենցո Ինսինյեի հետ կիսում է 16-17-րդ հորիզոնականները:



Լավագույն տասնյակում են նաեւ Սերխիո Ագուերոն, Նիկոլաս Օթամենլին, Մուհամմեդ Սալահը, Ֆերնանդինյոն, Քեւին դե Բրյույնեն, Ռահիմ Սթերլինգը, Ռոբերտ Լեւանդովսկին: