Ամերիկա-չինական առեւտրային պատերազմը սկսում է զգացնել տալ

Ամերիկա-չինական առեւտրային պատերազմը սկսում է զգացնել տալ
Չինական ZTE ընկերությունը, որը զբաղվում է սմարթֆոնների արտադրությամբ, կրճատում է իր բաժնետոմսերի վաճառքի ու արտադրության ծավալները ԱՄՆ կողմից սահմանված առեւտրային սանկցիաների պատճառով:



Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը:



Հրապարակման մեջ նշվում է, որ ընկերությունն այլեւս չի կարողանա արտադրել բջջային հեռախոսներ այն պատճառով, որ Դոնալդ Թրամփի սանկցիաներով ընկերությունն այլեւս չի կարող իր արտադրած բջջայիններում օգտագործել ամերիկյան արտադրության դետալներ:



Նշենք, որ ZTE-ն ավելի քան 75 հազար աշխատակից ունեցող ընկերություն է, որն իր արտադրանքն իրացնում է աշխարհի ավելի քան 160 երկրում: