Նավթային ելեւէջումներ․ 1 բարելը կհասնի մինչեւ 100 դոլարի

Նավթային ելեւէջումներ․ 1 բարելը կհասնի մինչեւ 100 դոլարի
Նավթի գները կարող են աճել եւ մինչ 2019 թվականը, հասնել մեկ բարելի դիմաց 100 դոլար ցուցանիշի: Այս մասին, վկայակոչելով Bank of America-ի հրապարակած ուսումնասիրությունը, գրում է Bloomberg հանդեսը:



Ըստ հրապարակման, Brent տեսակի նավթի մեկ բարելը, որը ներկայումս կազմում է 77 դոլար, կաճի մինչեւ 90 դոլարի արդեն այս տարվա հաջորդ կիսամյակում: Bank of America-ի մասնագետները կարծում են, որ նավթի մեկ բարելը հարյուր դոլարի մակարդակի կարող է հասնել լիովին, քանի որ հավանական է, որ ՕՊԵԿ+ համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվի, եւ բացի այդ, կա երկու հանգամանք եւս՝



ա. Իրանի դեմ ԱՄՆ սանկցիաները



բ. Վենեսուելայից եկող մատակարարումների հնարավոր խաթարումը:



Ընդ որում, եթե մեկ ու կես տարի դեպի ապագա դիտարկում կատարենք, ապա հնարավոր է, որ նավթային շուկայում առաջարկ-պահանջարկ համամասնությունը խաթարվի: Այսպիսի կարծիքի են արդեն Merril Lynch բանկի ապրանքագիտական կենտրոնի մասնագետները: Այստեղ վստահ են, որ համաշխարհային շուկայի չորս տոկոսն պահանջարկն ապահովող Իրանի դեմ սանկցիաները կբերեն այն բանին, որ սեւ ոսկու քանակը կկրճատվի շուկայում, եւ կլինի հերթական գնային վերընթաց թռիչքը:



Goldman Sachs-ում ավելի զուսպ են գնահատականների հարցում եւ կարծում են, որ գնաճը ունի ժամանակավոր բնույթ: Այս ամռան համար կանխատեսվող գինը Brent-ի համար մեկ բարելի դիմաց 82,5 դոլարն է, իսկ հաջորդ տարվա համար այստեղ կանխատեսում են նավթի գների անկում: