Մեզ նոր կուռք պետք չէ

Ինչպե՞ս կարող է քաղաքական ուժը, որի ամենանշանակալից լոզունգը «Հին ընկերները չեն դավաճանում» ասույթն էր, եւ որը 2 տարի առաջ, ողջ հանրության թուքումուրն ուտելու գնով մտավ կոալիցիա, դժվար պահին լքի իր գործընկերներին՝ Հանրապետականին։ Ինչքա՜ն պետք է մարդիկ անամոթ լինեն, որ ողջ կյանքը ՀՀԿ-ականի կրծքանշանը կրելուց, ՀՀԿ-ի կերակրատաշտից օգտվելուց, նրա շնորհիվ ծաղկել-բարգավաճելուց հետո այսօր «Մերժիր Սերժին» բղավեն՝ միանալով ՀՀԿ-ի դեմ մղվող պայքարին։ Սրանց մեջ թասիբի, ընկերության, հավատարմության նշույլ անգամ չկա՞։
Եվ վերջապես, տարրական բարոյականությունն ասում է, որ ընկածին չեն խփում, իսկ «եզն ընկավ, դանակավորը շատացավ» ասացվածքն անբարոյականների մասին է՝ ամոթ է այդպիսի պահվածքը քո թեկուզ նախկին նախագահի, քո կուսակցության, գործընկերների հանդեպ։ Այսօր մենք հետեւում ենք հանրապետականների տրանսֆորմացիային՝ արձանագրելով նրանց դավաճանությունը, թուլամորթությունը, դասալքությունը, Նիկոլ Փաշինյանին ուղղված քծնանքը։ Մնում է հուսալ, որ Փաշինյանն իր մեջ ուժ կգտնի եւ չի գայթակղվի նախկին քլնգողների քծնանքից ու չի մեծամտանա հանրային հիացմունքից։ Մեզ նոր կուռքեր պետք չեն։
Կարծիքներ