ՎիվաՍել-ՄՏՍ. վերածե՛ք ներցանցային րոպեները մեգաբայթերի

ՎիվաՍել-ՄՏՍ. վերածե՛ք ներցանցային րոպեները մեգաբայթերի
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ 2018թ. մայիսի 10-ը «Viva» կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները (բացառությամբ «Viva 1500» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների) կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները վերածել մեգաբայթերի:



1 րոպեն = 1 ՄԲ



Փոխանակման համար անհրաժեշտ է ուղարկել *888*րոպեների թիվը# հրահանգը: Այսպես, ուղարկելով *888*1000#՝ բաժանորդն ստանում է 1000 ՄԲ ինտերնետ:



Փոխանակված ՄԲ-ները կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչեւ «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը, իսկ հետվճարային բաժանորդները` մինչեւ օրացուցային ամսվա վերջին օրը:



Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որեւէ մեկը սպառելու դեպքում կարելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաեւ փոխանակված ՄԲ-ները զրոյանում են, եւ ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր:



***Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե: Փոխանակված ՄԲ-ները հասանելի չեն ռոումինգում:



Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:



Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` [++https://www.facebook.com/MTSArmenia/++](https://www.facebook.com/MTSArmenia/)։