Մեծ 7-յակի երկրները կոչ են անում անհապաղ վերսկսել պաղեստինա-իսրայելական բանակցությունները

Մեծ 7-յակի երկրները կոչ են անում անհապաղ վերսկսել պաղեստինա-իսրայելական բանակցությունները
«Մեծ Յոթնյակի» երկրները կոչ են արել Իսրայելի իշխանություններին եւ պազեստինցիների ղեկավարներին անհապաղ վերսկսել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող բանակցությունները: Այս մասին տեղեկանում ենք 7-յակի` Տորոնտոյում, այս տարվա ապրիլի 22-23-ին տեղի ունեցա գագաթնաժողովի ժամանակ: Նաեւ մոլորակի գերտերությունների այս ակումբի գագաթնաժողովի ժամանակ կարեւորվել է այն իրողությունը, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործընթացին պետք է մասնակցեն նաեւ ռեգիոնի մյուս պետությունները: Հայտարարության մեջ կոչ է արվում հակամարտող կողմերին զերծ մնալ միակողմանի քայլերից, որոնք կարող են բերել հակամարտության սրմանը, նախապես կանխորոշել վերջնական կարգավիճակի մասին բանակցությունների արդյունքը եւ ավելացնել անվստահությունը կողմերի միջեւ, դրանով ավելի փխրուն դարձնելով խաղաղությունը: