Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին

Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին
Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին: Մեջբերում ենք այն ամբողջությամբ.



«Ողջույն բոլորին: Ինչպես եւ բոլոր հայերը, ովքեր ապրում են մեր Հայրենիքից դուրս, ես եւս մեծ անհանգստությամբ հետեւում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Չեմ կարող եւ չեմ ուզում մնալ անտարբեր, քանի որ սիրում եմ Հայրենիքը եւ չափազանց մտահոգ եմ նրա ապագայի հանդեպ, որը կապված է ներկայի հետ անքակտելիորեն: Իսկ ներկան, ահա թե ինչպիսին է:



Արդեն յոթներորդ օրն է Երեւանում եւ երկրի մյուս քաղաքներում քաղաքացիներն իրենց բողոքն են հայտնում: Ես քաղաքագետ չեմ կամ քաղաքական գործիչ, կամ էլ պաշտոնյա, եւ կարող եմ մտաել սովորական քաղաքացու կատեգորիաներով:



Չնայած բողոքը խաղաղ է, սակայն ամեն օր լարվածությունն աճում է եւ մեկ սխալ արարք եւ ամեն ինչ կարող է ունենալ ողբերգական հետեւանքներ: Ուշադրության եմ ցանկանում հրավիրել այն փաստը, որ ցուցարարների մեջ շատ են ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները, այլ նաեւ պարզ եւ հասարակ մարդիկ, ուսանողներ, երիտասարդներ ավագ դպրոցականներ:



Այս առնչությամբ դիմում եմ բոլոր նրանց, ովքեր կարող են ազդել իրադարձությունների հետագա զարգացումների վրա: Եղեք պատասխանատու մարդկանց ճակատագրերի հանդեպ, եղեք իմաստուն եւ համարժեք մինչեւ վերջ, հարգեք մեր ժողովրդին եւ մի թույլ տվեք որ արյունահեղություն լինի: Հույս ունեմ, որ ամեն բան լավ կընթանա: Հավարտում եմ Հայաստանին եւ մեր ժողովրդին»: