Թբիլիսիի թատրոնը կվերականգնվի զրոյից

Թբիլիսիի թատրոնը կվերականգնվի զրոյից
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը 7 տարի է՝ վթարային վիճակում է։ Այդ ընթացքում թատրոնը թեեւ իր դռները փակեց հանդիսատեսի առաջ, բայց չդադարեց ներկայացումներով հանդես գալ Վրաստանի այլ թատրոններում, ինչպես նաեւ հյուրախաղերով այցելել Հայաստան։ Նախորդ տարվա օգոստոսից թատրոնը վերանորոգվում է, վերակառուցման աշխատանքները կտեւեն մոտ 2 տարի, իսկ շենքի վերակառուցման աշխատանքներն իր վրա է վերցրել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։



«Շենքի վերակառուցման հետ կապված՝ բոլորի մոտ վախ կա, չգիտեմ, թե ինչու։ Ի՞նչ է նշանակում՝ շենքը զրոյից կառուցել, լինելու են նույն նախագիծը, նույն շենքը, որ տեսել եք դրսից, միայն փոխվելու են ներսի ճեմասրահը, դահլիճը, մի ժամանակակից շենք ենք ունենալու, հանդիսատեսի քանակը կմնա նույնը, կլինեն ժամանակակից լույս, ձայն։ Եթե շենքի ամրապնդումը կտեւեր 2 տարի 9 ամիս, այս դեպքում մենք մի տարի շահելու ենք»,- նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, ով թատերախմբի հետ միասին այս օրերին Հայաստանում է եւ հայ հանդիսատեսին ներկայանալու է «Օրն անձրեւոտ» պիեսով։