Չինաստանում հերթական ապակյա կամուրջն է բացվել

Չինաստանում հերթական ապակյա կամուրջն է բացվել
Չինաստանի Սիչուան նահանգի Բատայշան պարկում բացվել է աշխարհում ամենաբարձր ապակյա կամուրջը, հայտնում է չինական CGTN նորությունների ալիքը:



Հետիոտնային կամրջի բարձրությունը ծովի մակարդակից հասնում է 2 հազար մետրի: Կառույցը միացնում է երկու լեռնագագաթներ, որոնց միջև ընկած ձորի խորությունը 186 մետր է:



Նոր կամրջի երկարությունը 198 մետր է, լայնությունը՝ 2,5:



Հիշեցնենք, որ աշխարհում ամենաերկար ապակյա կամուրջը նույնպես գտնվում է Չինաստանում: Ձմռան սկզբին Շիցզյաչժուան քաղաքի մոտ բացվել էր 488 մետր երկարությամբ և թռիչքի 218մ բարձրությամբ ապակյա կամուրջը: