Մարդիկ, ովքեր պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, ազատ ման են գալիս

Մարդիկ, ովքեր պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, ազատ ման են գալիս
«Հանուն Հայաստան պետության» ճակատի կազմակերպած հանրահավաքին այսօր ելույթ ունեցավ իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ իր խոսքում հիշատակելով քաղբանտարկյալներին։ «Այսօր այն մարդիկ, ովքեր դատարանում ենթարկվում են անօրինական հետապնդման, պատճառը միայն նրանց այլ քաղաքական հայացքներն են: Նրանք են՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գեւրորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը, Անդրիաս Ղուկասյան եւ Կարո Եղնուկյան: Նրանք բացառապես հետապնդվում են միայն ազատ կարծիք ունենալու համար, իսկ այն մարդիկ, ովքեր պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, ազատ ման են գալիս։ Երկրում ահագնացող կոռուպցիա կա, ինչը եւս գործող ռեժիմի վարած քաղաքականության արդյունքն է,-նշեց Սաքունցը։



Ելույթով հանդես եկավ նաև Եղիշե Պետրոսյանը։



Նշենք, որ հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ հաջորդ հավաքը տեղի կունենա մարտի 16-ին՝ Հաց բերողի մահվան տարելիցի օրը: